Կոնվերս Բանկի պրոդուկտը՝ արտերկրից դրամական փոխանցումներ ստացողների համար
Տնտեսություն
17:14 21/11/2017
Հայաստան

Կոնվերս Բանկի պրոդուկտը՝ արտերկրից դրամական փոխանցումներ ստացողների համար

Կոնվերս Բանկը արտերկրից պարբերաբար դրամային փոխանցումներ ստացող հաճախորդների համար հանդես է գալիս նոր առաջարկով:

Բանկից տեղեկացնում են, որ այսուհետ,  հաճախորդը, ստանալով Transfer քարտ,  կարող է արտերկրից փոխանցումը դրան հաշվեգրել՝ ուղարկելով հայտ ՀԾ-Ինտերնետ Բանկ համակարգով, [email protected] էլեկտրոնային փոստով, զանգահարելով  010 511 292 հեռախոսահամարով կամ ուղարկելով տեքստային հաղորդագրություն conversebank-transfer Skype կամ +374 93 511 292 Viber / WhatsApp օգտատիրոջը:

Զուգահեռաբար Transfer քարտով փոխանցումներ ստացող  հաճախորդները կարող են օգտվել Բանկի՝ հոկտեմբերին գործարկած ակցիայի ընձեռած հնարավորությունից: Դրա շրջանակներում ևս Կոնվերս Բանկը հաճախորդներին է առաջարկում փոխանցված գումարները ստանալ Տրանսֆեր վճարային քարտերով և օգտվել արժույթի՝ արտոնյալ պայմաններով  փոխարկման հնարավորությունից:

«Մասնավորապես, մինչև դեկտեմբերի 30-ը  դոլարը կփոխարկվի բանկում գործող կանխիկի առքի փոխարժեքից 1, եվրոն՝ 2 դրամով, իսկ ռուբլին՝ 10 լումայով ավելի բարձր փոխարժեքով»,- հայտնում են Կոնվերս բանկից

Զուգահեռաբար, վերջին երկու ամիսներին նվազագույնը 200000 դրամ ընդհանուր գումարի 3 և ավելի փոխանցում ստացած հաճախորդներին ակցիայի շրջանակներում մինչեւ 500 հազ. դրամի չափով վարկային սահմանաչափի հնարավորություն է ընձեռվելու, իսկ MasterCard Standard  քարտ է տրամադրվելու գործող սակագնից 50%-ով ցածր գնով և սպասարկման վճարով:

Ակցիայի շրջանակում հաճախորդներին Transfer քարտ է տրամադրվում անվճար՝ այդ թվում առցանց:

 

Placeholder
Կոնվերս Բանկի պրոդուկտը՝ արտերկրից դրամական փոխանցումներ ստացողների համար