ՖԻԴԵ-ի Գրան Պրի. Հինգերորդ տուրի բոլոր պարտիաները ոչ-ոքի ավարտվեցին
Սպորտ
11:00 21/11/2017
Հայաստան

ՖԻԴԵ-ի Գրան Պրի. Հինգերորդ տուրի բոլոր պարտիաները ոչ-ոքի ավարտվեցին

Պալմա դե Մալյորկայում (Իսպանիա) ընթացող  ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին փուլի հինգերորդ տուրի ինը պարտիաներն էլ ոչ-ոքի ավարտվեցին:

Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ: Այս շախմատիստները հանդիպել էին նաև այս տարի Թբիլիսիում կայացած աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում, որտեղ մեր գրոսմայստերը փայլուն հաղթանակ էր տարել:

Հինգ տուրից հետո Լևոն Արոնյանը 3.5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Միանգամից վեց շախմատիստ զիջում է կես միավորով:

Նոյեմբերի 22-ին կայանալիք վեցերորդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Պյոտր Սվիդլերի հետ (ՌԴ):

Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 25-ին:

Placeholder
ՖԻԴԵ-ի Գրան Պրի. Հինգերորդ տուրի բոլոր պարտիաները ոչ-ոքի ավարտվեցին