Ռուս տիեզերագնացը Սևանը նկարել է տիեզերքից
Աշխարհում
14:40 21/11/2017
Հայաստան

Ռուս տիեզերագնացը Սևանը նկարել է տիեզերքից

Ռուս տիեզերագնաց, ՌԴ հերոս  Սերգեյ  Ռյազանսկին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Միջազգային տիեզերակայանից արված Սևանա լճի լուսանկարը:

«Սևանա լիճը Հայաստանում (գտնվում է ծովի մակերևույթից մոտ 1900 մ բարձրության վրա),  Կովկասի ամենամեծ լիճը: Սևանը շրջապատված է լեռնաշղթաներով. հյուսիսից՝ Փամբակի և Արեգունիի, արևմուտքից  և հարավից՝ Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաներով»,- գրել է տիեզերագնացը:

Հայ օգտատերերը նրան նկարի համար շնորհակալություն են հայտնել։

Ավելի վաղ Սերգեյ Ռյազանսկին հրապարակել էր տիեզերքից արված Երևանի լուսանկարներ և կատարել հետևյալ գրառումը. «Երևանը նման չէ մյուս մայրաքաղաքներին, մարդիկ այստեղ չեն շտապում, քաղաքն իր չափավոր տեմպով է շարժվում։ Իսկ Երևանի խորհրդանիշերից  մեկը՝ Կասկադը երկրի սահմաններից դուրս էլ լավ հայտնի է»:

Տիեզերագնացը նաև Արարատ լեռան բացառիկ լուսանկարներ է տեղադրել իր էջում և գրել. «Արարատը` Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռնազանգվածն է։ Այն բաղկացած է երկու՝ Մեծ և Փոքր (Սիս) Մասիսներից: Նրանց միջև հեռավորությունը 11 կմ է»:

Placeholder
Ռուս տիեզերագնացը Սևանը նկարել է տիեզերքից