Խոսնակը պարզաբանել է՝ ինչու նախագահն ԱԺ-ում ներկայացուցիչ չի նշանակում. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:27 22/11/2017
Հայաստան

Խոսնակը պարզաբանել է՝ ինչու նախագահն ԱԺ-ում ներկայացուցիչ չի նշանակում. «Հրապարակ»

Սերժ Սարգսյանի մամլո քարտուղար Վլադիմիր Հակոբյանը «Հրապարակ»-ի հարցին՝ ապրիլյան ընտրություններից հետո նախագահն ինչո՞ւ ներկայացուցիչ չունի ԱԺ-ում և արդյոք առաջիկայում կունենա՞, պատասխանել է. «Նախագահի հայեցողությամբ լրացուցիչ այդ լիազորությունները կարող են դրվել նախագահի աշխատակազմի որևէ պաշտոնյայի վրա. այս պահին  նման անհրաժեշտություն չկա»:

Թերթը հիշեցրել է, որ նախագահի ներկայացուցչի «պաշտոնը» հայեցողական  է. նա ԱԺ-ից աշխատավարձ չի ստանում, այնուհանդերձ, թե՛ Գառնիկ Իսագուլյանին, թե՛ Վիկտոր Դալլաքյանին ԱԺ-ում հատկացված էր երկու սենյակ, քարտուղարուհի, նրանց ավտոմեքենան «հավասարեցված» էր ԱԺ ղեկավարության «ավտոմեքենաներին» և կարող էր անարգել մուտք գործել ԱԺ տարածք: Դալլաքյանի աղմկոտ հրաժարականից հետո, խորհրդարանական կառավարմամբ պառլամենտում, երբ այլևս չկա «ներկայացուցչի անհրաժեշտություն», նախագահի ներկայացուցչի սենյակների դռները փակ են և որևէ նպատակով չեն օգտագործվում:

Placeholder
Խոսնակը պարզաբանել է՝ ինչու նախագահն ԱԺ-ում ներկայացուցիչ չի նշանակում. «Հրապարակ»