Ռայան Բոաթրայթը վերադառնում է. Նիկշա Բավցևիչի պարզաբանումը
Սպորտ
19:00 22/11/2017
Հայաստան

Ռայան Բոաթրայթը վերադառնում է. Նիկշա Բավցևիչի պարզաբանումը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը որոշում է կայացրել ազգային թիմի կազմ վերադաձնել Ռայան Բոաթրայթին:  ՀԱՕԿ լրատվականը գրում է, որ  Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարություն փոխանցմամբ՝ գլխավոր մարզիչը երկար զրույց է ունեցել Ռայանի հետ: Վերջինս ներողություն է խնդրել իր պահվածքի համար:

«Նոյեմբերի 21-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում, ես և ՀԲՖ փոխնախագահ Արա Պողոսյանը հայտարարեցինք, որ Ռայան Բոաթրայթը հեռացված է ազգային հավաքականից ոչ մարզական պահվածքի համար:

Խաղացողը իրոք հեռացվել էր ազգային թիմից և պետք է հեռանար նաև Հայաստանից նոյեմբերի 21-ի երեկոյան: Նա հավաքականից հեռացվել էր ինձ վիրավորելու, ինչպես նաև մարզական ռեժիմը խախտելու համար:

Ես և Ֆեդերացիայի ղեկավարությունը որոշել էինք, որ նման իրավիճակում անհնար է նրա՝ հավաքականում մնալը, այնուամենայնիվ, խաղացողը երեկ երկար զրույց ունեցավ ինձ հետ, խորապես զղջաց իր արարքի համար, ներողություն խնդրեց ողջ թիմից և խնդրեց իրեն ևս մեկ հնարավորություն տալ` հանդես գալ հավաքականում:

Մարզչական շտաբը և ֆեդերացիայի ղեկավարությունը որոշեցին ընդառաջել խաղացողին և նրան նորից ընդգրկել հավաքականի կազմ ՝ պայմանով, որ այլևս նման բան չի կրկնվի բասկետբոլիստի կողմից:

Ես բազմիցս ասել եմ իմ թիմին, որ կարգապահությունը և միմյանց հանդեպ հարգանքը շատ կարևոր է մեզ համար, մենք ներկայացնում ենք ազգային հավաքական, և պետք է զգույշ լինենք մեր գործողություններում:

Հույս ունեմ, որ հետագայում նման միջադեպեր չեն կրկնվի Հայաստանի հավաքականում»,- ասել է Նիկշա Բավցևիչը:

Այժմ Ռայան Բոաթրայթը ազգային թիմի հետ Ալբանիայում է և պատրաստվում է առաջիկա խաղերին:

Placeholder
Ռայան Բոաթրայթը վերադառնում է. Նիկշա Բավցևիչի պարզաբանումը