ՈւԵՖԱ-ն Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է Եվրոպայի 50 լավագույն ֆուտբոլիստների ցանկում
Սպորտ
19:38 22/11/2017
Աշխարհ

ՈւԵՖԱ-ն Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է Եվրոպայի 50 լավագույն ֆուտբոլիստների ցանկում

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 50 ֆուտբոլիստների, որոնք հավակնում են ընդգրկվել տարվա խորհրդանշական հավաքականում: Հավակնորդների թվում է Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Manutd-ից տեղեկանում ենք, որ ցանկում են ընդգրկվել նաև ակումբի ֆուտբոլիսներ Պոլ Պոգբան,  Դավիդ Դե Խեան ու Անտոնիո Վալենսիան։

Ցանկն ընտրվում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում տեղադրված հարցման միջոցով, որը թույլ է տալիս երկրպագուներին ընտրություն կատարել՝ ելնելով եվրոպական ակումբային և միջազգային մրցումների ընդհանուր խաղերից։

Placeholder
ՈւԵՖԱ-ն Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է Եվրոպայի 50 լավագույն ֆուտբոլիստների ցանկում