Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման օրն ու ժամը  հայտնի է. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:16 23/11/2017
Հայաստան

Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման օրն ու ժամը հայտնի է. «Ժամանակ»

Բրյուսելում թեև մինչ օրս  հուսով են, որ պաշտոնական  Երևանը  ստորագրելու է  Հայաստան-ԵՄ Շրջանակային  համաձայնագիրը, բայց առանձին զրույցներում կասկած են հայտնում։

«Ժամանակ»-ի տեղեկություններով Բրյուսելում փակ հանդիպումների ժամանակ  ՀՀ իշխանությունները  Բրյուսելին  հավաստիացրել են, որ նոյեմբերի 24-ին, երեկոյան ժամը 17։00-ին  Հայաստանը կստորագրի  Շրջանակային համաձայնագիրը, իսկ Հռչակագրին միանալու հատուկ  կարծիքով հանդես կգա  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Թերթի փոխանցմամբ՝ 8 երկիր դեռևս չի վավերացրել  Հայաստանի հետ  ստորագրվելիք համաձայնագիրը։ Երեկ օրվա վերջում  հայտնի է դարձել, որ Լեհաստանը վավերացրել է  փաստաթուղթը։

Placeholder
Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման օրն ու ժամը հայտնի է. «Ժամանակ»