Ֆուտբոլիստներ Ալեկսանյանն ու  Ագրամանյանն ազատվեցին պարտադիր զինվորական ծառայությունից
Սպորտ
12:32 23/11/2017
Հայաստան

Ֆուտբոլիստներ Ալեկսանյանն ու Ագրամանյանն ազատվեցին պարտադիր զինվորական ծառայությունից

ՀՀ կառավարությունը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի թիմի ֆուտբոլիստներ Արտակ Լևոնի Ալեկսանյանին (ծնված՝ 1991 թ-ի մարտի 10-ին) և Սևակ Ագրամանյանին  (ծնված՝ 1991թ-ի օգոստոսի 4-ին) ազատեց պարտադիր զինվորական ծառայությունից:

Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմի ֆուտբոլիստների մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ։

«Կառավարության որոշմամբ Արտակ Լևոնի Ալեկսանյանին և Սևակ Սուրիկի Ագրամանյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում էր տրվել մինչև 2017 թվականի ձմեռային զորակոչը: Քանի որ Արտակ Լևոնի Ալեկսանյանի 27 տարին լրանում է 2018 թվականի մարտի 10-ին, իսկ Սևակ Սուրիկի Ագրամանյանի 27 տարին լրանում է 2018 թվականի օգոստոսի 4-ին, հնարավոր չէ նրանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ կամ երկարաձգել տարկետման ժամկետը։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Արտակ Լևոնի Ալեկսանյանին և Սևակ Սուրիկի Ագրամանյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից»,- նշված է նախագծում:

 

Placeholder
Ֆուտբոլիստներ Ալեկսանյանն ու Ագրամանյանն ազատվեցին պարտադիր զինվորական ծառայությունից