Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 18.4%-ով
Տնտեսություն
15:50 23/11/2017
ԼՂՀ

Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 18.4%-ով

Արցախում 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին, 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը 18.4 տոկոս աճ է արձանագրվել: Այս մասին իր ֆեսբուքյան էջում  գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ վկայակոչելով  Արցախի ազգային վիճակագրական ծառայության տվյալները:

Նշվում է նաև, որ կիսամյակային կտրվածքով, տնտեսական աճի ցուցանիշը 14.9 տոկոս էր, իսկ հունվար-օգոստոսի ամիսներին՝ 17.2 տոկոս:

 

Placeholder
Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 18.4%-ով