Ականի պայթյունի հետևանքով վիրավորված Նարեկ Հովեյանին տեղափոխել են Երևան
Քաղաքական
14:26 23/11/2017
Հայաստան

Ականի պայթյունի հետևանքով վիրավորված Նարեկ Հովեյանին տեղափոխել են Երևան

Արցախում նոյեմբերի 21-ին ականապայթյունային վիրավորում  ստացած 19-ամյա Նարեկ Հովեյանին  Ստեփանակերտից  այսօր տեղափոխել են Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին Panorama.am-ին ասաց  Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր: Նշենք, որ  զինվորը ստացել է բազմաթիվ բեկորային վնասվածքներ մարմնի տարբեր հատվածներում:

Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) և Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում:

Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 3 զինծառայողների մահվան հանգամանքները:

Placeholder
Ականի պայթյունի հետևանքով վիրավորված Նարեկ Հովեյանին տեղափոխել են Երևան