Կարագը հասել է թանկացման ռեկորդային ցուցանիշի. ՀԺ
Օրվա մամուլ
09:26 24/11/2017
Հայաստան

Կարագը հասել է թանկացման ռեկորդային ցուցանիշի. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ Հայաստանում վաճառվող  կարագը թանկացման  ռեկորդային աճ է գրանցում։  Մասնավորապես մայրաքաղաքի  փոքր կենտրոնի սուպերմարկետներում  1 կիլոգրամ կարագը թանկացել է շուրջ 550 դրամ։

«Եթե հոկտեմբերի 2-ի դրությամբ  արձանագրել էինք, որ «Նորզելանդական» կարագի  մեկ կիլոգրամն  արժեր 3940 դրամ, իսկ «Անքոր»  տեսակի կարագը՝ 3980 դրամ, ապա երեկ «Նորզելանդական» կարագը  վաճառվում էր 4490 դրամով, իսկ «Անքոր»-ը՝ 4450 դրամով։ Այսինքն կարագի  գինը թանկացել է շուրջ 14 տոկոսով»- գրել է թերթը և հավելել, որ նախորդ  տարի նույն ժամանակահատվածում, ըստ ԱՎԾ-ի, մեկ կիլոգրամ կարագը  Երևանում արժեցել է 3860 դրամ։

Placeholder
Կարագը հասել է թանկացման ռեկորդային ցուցանիշի. ՀԺ