Թոխմախի Մհերը վերականգնել է հարաբերությունները իշխանությունների հետ. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:18 24/11/2017
Հայաստան

Թոխմախի Մհերը վերականգնել է հարաբերությունները իշխանությունների հետ. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), ով իշխանությունների հետ հակասությունների պատճառով չմասնակցեց 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, որդու՝ Դավիթ Սեդրակյանի միջոցով հարթել է  հարաբերությունները վերջիններիս հետ։

Թերթի տեղեկություններով՝ Մհեր Սեդրակյանը նեղ շրջապատում հավաստիացրել է,  որ որդին՝ Դավիթ Սեդրակյանը, կսպասի և 2022-ին ՀՀԿ-ից կմասնակցի խորհրդարանական ընտրություններին։ «Մինչ այդ, կորցրած դիրքերը վերականգնելու և ամրացնելու աշխատանքներով կզբաղվեն»,-գրել է  թերթը։

Placeholder
Թոխմախի Մհերը վերականգնել է հարաբերությունները իշխանությունների հետ. «Ժամանակ»