Ստորագրվել է  Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի Հայաստան ընդլայնման փաստաթուղթը
Տնտեսություն
21:01 24/11/2017
Հայաստան

Ստորագրվել է Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի Հայաստան ընդլայնման փաստաթուղթը

Բրյուսելում ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ստորագրել են Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի Հայաստանի Հանրապետություն ընդլայնման բարձր մակարդի փոխըմբռնման արձանագրությունը։

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, փաստաթուղթը միտված է Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության արդյունավետության բարձրացմանը, համատեղ ենթակառուցվածքային առաջնահերթությունների նախանշմանը և տրանսպորտային ցանցերի զարգացմանը։ 

Placeholder
Ստորագրվել է Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի Հայաստան ընդլայնման փաստաթուղթը