ՖԻԴԵ-ի Գրան Պրի. Հաղթական ավարտի համար Լևոն Արոնյանին մնում է երկու քայլ
Սպորտ
11:13 24/11/2017
Հայաստան

ՖԻԴԵ-ի Գրան Պրի. Հաղթական ավարտի համար Լևոն Արոնյանին մնում է երկու քայլ

Երկու տուրից կավարտվի Պալմա դե Մալյորկայում (Իսպանիա) ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին փուլը, որտեղ գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ յոթերորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչը սևերով ոչ-ոքի է խաղացել հունգարացի Ռիչարդ Ռապպորտի հետ: Արոնյանը 4.5 միավոր ունի և կես միավորի տարբերությամբ գերազանցում է միանգամից ութ շախմատիստի:

Ութերորդ տուրում մրցաշարի առաջատարը սպիտակներով կխաղա Եվգենի Տոմաշեւսկու հետ (ՌԴ):

Placeholder
ՖԻԴԵ-ի Գրան Պրի. Հաղթական ավարտի համար Լևոն Արոնյանին մնում է երկու քայլ