Կոնվերս Բանկը կմասնակցի «Lady EXPO« թեմատիկ ցուցահանդեսին
Տնտեսություն
16:07 24/11/2017
Հայաստան

Կոնվերս Բանկը կմասնակցի «Lady EXPO« թեմատիկ ցուցահանդեսին

Նոյեմբերի 25-27-ը  Կոնվերս Բանկը կմասնակցի «Lady EXPO« թեմատիկ ցուցահանդեսին:

«Կոնվերս Բանկը ցուցահանդեսի այցելուներին  է ներկայանալու նոր դիզայնով Woman’s քարտով և քարտապանների համար գործարկված ակցիաներով:Woman’s քարտը իր տեսակով եզակի է Հայաստանում և մշակվել է  հատուկ կանանց համար՝ հաշվի առնելով նրանց նախասիրություններն ու ճաշակը: Այն առանձնանում է  յուրահատուկ դիզայնով, ինչպես նաև  պարբերաբար  քարտապան  կանանց համար գործարկվող  զեղչային, գումարի հետվերադարձի ակցիաներով՝ ինչպես բանկի գործընկեր հագուստի, օծանելիքի բրենդային խանութներում, ռեստորաններում, այնպես էլ գեղեցկության սրահներում, մարզասրահներում»,-ասացին Բանկում:

Գործարկված ակցիաների շրջանակներում  Կոնվերս Բանկը Woman’s  պլաստիկ քարտերի  քարտապաններին է ներկայանալու մի քանի շահավետ առաջարկով:

«Մասնավորապես, Բանկը  նոր և գործող հաճախորդներին է առաջարկելու առավելագույնը 500 հազար դրամի վարկային սահմանաչափ՝  մինչև 36 ամիս ժամկետով, ինչպես նաև առաջնային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման «Մոբիլ» վարկ՝ արտոնյալ պայմաններով: Ակցիայի մասնակիցներին  Կոնվերս Բանկի «Կիլիկիա» և «Նոր-Նորք» մասնաճյուղերում անհատական պահատուփերի ծառայություն կտրամադրվի 50 տոկոս զեղչով սակագնով»,-ասացին Բանկում:
Նշված ակցիաներից կարող եք օգտվել նոյեմբերի 25-27-ը ներառյալ՝  Կոնվերս Բանկի բոլոր մասնաճյուղերում և Lady Expo-ում Բանկի տաղավարում:

Մանրամասները`  http://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2017/11/24/womansexpo/ հղմամբ:


 

Placeholder
Կոնվերս Բանկը կմասնակցի «Lady EXPO« թեմատիկ ցուցահանդեսին