Բագրատաշենի սահմանապահները դաժան ծեծի են ենթարկել մի քաղաքացու. ՀԺ
Օրվա մամուլ
09:20 25/11/2017
Հայաստան

Բագրատաշենի սահմանապահները դաժան ծեծի են ենթարկել մի քաղաքացու. ՀԺ

Նոյեմբերի 19-ին Բագրատաշենի սահմանային  անցակետում  ԱԱԾ սահմանապահները  դաժան ծեծի են ենթարկել  մի քաղաքացու։

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահները  ստուգման նպատակով  կանգնեցրել են մի «Մերսեդես» մեքենա: Նրանց պահանջով մեքենայի ուղևորը բացել է բեռնախցիկը։ Մեքենայի վարորդը՝ 34-ամյա Ա. Կիրակոսյանը, տեսնելով, որ ընկերոջ հետ սահմանապահները  կոպիտ են խոսում, իջել է մեքենայից  և փակել մեքենայի բեռնախցիկը, ինչից հետո վիճաբանություն ու քաշքշուկ է սկսվել վարորդի ու սահմանապահների միջև։ Վարորդն էլ զանգահարել է աներորդուն՝ Կ. Շիվանյանին և կանչել մաքսակետ՝ օգնության։

Երբ Շիվանյանը ժամանել է, սահմանապահները՝ 15 հոգով նրան դաժան ծեծի են  ենթարկել,  ապա տարել մաքսակետից ներս և շարունակել  դաժան ծեծի ենթարկել՝ աշխատասենյակից աշխատասենյակ տեղափոխելով։  Ծեծխից հետո տղամարդն իր մոտ եղած դանակով  վնասել է սահմանապահներից մեկի կոկորդը, վերջինս սակայն թեթև քերծվածք է ստացել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Բագրատաշենի սահմանապահները դաժան ծեծի են ենթարկել մի քաղաքացու. ՀԺ