Մոուրինյո. Մխիթարյանն անհետանում էր դաշտում
Աշխարհում
13:11 25/11/2017
Աշխարհ

Մոուրինյո. Մխիթարյանն անհետանում էր դաշտում

Անգլիական «Մանչեսթր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Ժոզե Մոուրինյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին մեղադրել է խաղերում անհետանալու համար, միաժամանակ չի բացառել, որ Մխիթարյանը կարող է դաշտ դուրս գալ շաբաթ օրը կայանալիք Brighton-ի դեմ խաղում:

Այս մասին գրում է Manchester evening news-ը:

«Թույլ խաղից հետո Մխիթարյանը բաց է թողել վերջին երկու հանդիպումները»: Մարզիչը նշել է, որ Մխիթարյանի խաղի մակարդակն ընկել է, սակայն նշել է, որ նա կվերադառնա հայտացուցակ Brighton ակումբի հետ խաղում:

«Ես գոհ չեմ նրա վերջին խաղերից: Խոսքը ոչ թե մեկ-երկուսի մասին է, այլ երեքի, չորսի կամ հինգի: Նա մրցաշրջանը լավ սկսեց, սակայն աստիճանաբար անհետացավ: Նրա ելույթների մակարդակը` գոլերն ու գոլային փոխանցումները, պրեսինգը, որպես 10 համար թիմն իր հետևից տանելը, աստիճանաբար նվազում էր: Դա բավական է, քանի որ մյուսներն էլ աշխատում են խաղադաշտ դուրս գալու  հնարավորություն ստանալու համար: Դա շատ պարզ է»,-ասել է Մոուրինյոն:
 

Placeholder
Մոուրինյո. Մխիթարյանն անհետանում էր դաշտում