Ինգուշեթիայում բժիշկները վերականգնել են 121-ամյա տղամարդու տեսողությունը
Առողջություն
12:14 25/11/2017
Աշխարհ

Ինգուշեթիայում բժիշկները վերականգնել են 121-ամյա տղամարդու տեսողությունը

Ինգուշեթիայում բժիշկները կարողացել են բարեհաջող վիրահատել  բարձրլեռնային գյուղերից մեկի 121 տարեկան բնակչի  աչքը: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, բժշկական միջամտության արդյունքում վերականգնվել է ծերունու` Ապպաս Իլիևի տեսողությունը:

Նշվում է, որ կատարակտի պատճառով նա չէր կարողանում Ղուրան կարդալ: Հիմա խնդիրը հետևում է:

«Առաջիկա օրերին ամենածեր ռուսաստանցին կրկին կկարողանա կարդալ»,-ասել են բժիշկները` ավելացնելով, որ հիվանդն իրեն լավ է զգում և արագ ապաքինվում է:

Տղամարդը ծնվել է 1896 թ. մարտի 1-ին: Երկարակյացն ունի 8 երեխա, 35 թոռ, թոռան 20 երեխա ու ծոռներ:

Placeholder
Ինգուշեթիայում բժիշկները վերականգնել են 121-ամյա տղամարդու տեսողությունը