Թուրքիայում հարձակվել են հայկական եկեղեցական միության վրա
Տնտեսություն
18:47 25/11/2017
Տարածաշրջան

Թուրքիայում հարձակվել են հայկական եկեղեցական միության վրա

Թուրքիայում անհայտ անձիք քարերով հարձակվել են «Փրկության եկեղեցիների միության» Մալաթիայի՝ հայերին պատկանող ներկայացուցչության վրա:

«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ ըստ թուրքական «Gazetekarinca.com» լրատվական կայքի՝ հարձակման պահին շենքում մարդ չի եղել, կոտրվել են միայն շենքի ապակիները: Նշվում է, որ շրջակայքում տեղադրված անվտանգության տեսախցիկները նկարահանել են հարձակումը, և հարձակման մասնակիցներից մի քանիսի դեմքերը պարզորոշ երևում են տեսանյութի մեջ:

Թուրքական ոստիկանությունը դեպքի վերաբերյալ հետաքննություն է սկսել: Հարձակվողները, սակայն դեռևս ձերբակալված չեն:

Աղբյուրը հիշեցնում է, որ օրեր առաջ էլ Մալաթիայում անհայտ անձիք գիշերով ներկով տարբերակիչ նշումներ էին արել ալևիների տների պատերին:

Placeholder
Թուրքիայում հարձակվել են հայկական եկեղեցական միության վրա