ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել պայքարել կանանց նկատմամբ բռնության դեմ
Իրավունք
16:00 25/11/2017
Աշխարհ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել պայքարել կանանց նկատմամբ բռնության դեմ

Կանայք ու աղջիկներն իրավունք ունեն ապրել առանց բռնության: Սակայն աշխարհի տարբեր անկյուններում այդ իրավունքը կոպտորեն խախտվում է: Շատ կանայք, հատկապես աղքատ հասարակություններում, ենթարկվում են ֆիզիկական ու սեռական բռնությունների: ՄԱԿ պաշտոնական կայքի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Նա կոչ է արել ակտիվորեն պայքարել այդ ամոթալի երևույթի դեմ:

«Աշխարհում ամեն երրորդ կինը ենթարկվում է ֆիզիկական կամ սեռական բռնության այս կամ այն ձևով: 750 մլն աղջիկ ամուսնանում է 18 տարեկանում»,-ասել է նա` ելույթ ունենալով Ընդդեմ կանանց ու աղջիկների նկատմամբ բռնության թեմայով միջոցառմանը:

Գուտերեշը կոչ է արել հավաքական կերպով պայքարել կանանց ու աղջիկների նկատմամբ բռնությունների դեմ:

Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը նշվում է նոյեմբերի 25-ին:

 

Placeholder
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել պայքարել կանանց նկատմամբ բռնության դեմ