Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհվել է STP Award 2016 մրցանակ Citibank խոշորագույն միջազգային բանկի կողմից` միջազգային փոխանցումների բարձր որակի իրականացման համար:
Բանկի մամուլի ծառայության հաղորդմամբ, Straight Through Processing մրցանակը հաստատում է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից մատուցվող ծառայությունները համապատասխանում են միջազգային հաշվարկների համակարգում որակի բարձր չափանիշներին, որոնց կատարումն ապահովում է վճարումների իրականացումը ավտոմատ ռեժիմով, առանց մեխանիկական մշակման։
STP Award 2016 մրցանակը շնորհվում է Citibank-ի գործընկեր բանկերին ամբողջ աշխարհում, որոնք ապահովել են վճարումների քանակի և վճարային հրահանգների ձևավորման որակի լավագույն հարաբերակցությունը: