Եթե Հայաստանը դուրս եկավ, Ադրբեջանը կդառնա ԵԱՏՄ անդամ. Թաթուլ Մանասերյան
Տնտեսություն
14:51 27/11/2017
Հայաստան

Եթե Հայաստանը դուրս եկավ, Ադրբեջանը կդառնա ԵԱՏՄ անդամ. Թաթուլ Մանասերյան

«Չե՞ք կարծում, որ չափից շատ ենք տուրք տալիս օտարերկրյա ուղղակի ներդրումներ արտահայտությանը։ Ինչու՞ ենք մոռանում, որ մենք պետք է անենք ներքին ենրդրումներ»,- ԱԺ-ում ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելքի» նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

Տնտեսագետի կարծիքով՝ Հայաստանի կառավարությունը պետք է թիրախավորի ներքին ներդրումները և այնպես անի, որ օտարերկրացին տեսնի, թե ինչպիսի վստահելի գրավիչ դաշտ է, որ ինքն էլ մասնակից դռնա։

«Ներդրումները չէին կարող չնվազել, որովհետև մենք ինքներս չենք աշխատել և մեր խնդիրները լուծելու շատ թույլ պատրաստակամություն ենք դրսևորել: Ո՞վ ասաց, որ ԵԱՏՄ-ում խնդիր չկա, և որևէ միություն կայացել է: Եղել է ժամանակ՝ ՀՀ-ից արտահանման կեսից ավելին գնացել է ԵՄ, շատ էինք ուրախանում, ես ասում էի՝ մի քիչ զուսպ վերաբերվեք որովհետև կախվածություն էր ստեղծվել: Ես շատ ուրախ եմ, որ մենք ունենք «և-և»-ի հնարավորությունը»,-ասաց նա:

Մանասերյանն ասաց, թե պատկերացնենք մի այսպիսի իրավիճակ՝ «Ելքի» առաջարկն ընդունվում է, դուրս ենք գալիս ԵԱՏՄ-ից՝ ի՞նչ հարցեր են լուծվում, որտե՞ղ ենք հայտնվում. «Կարծու՞մ եք մի քանի օր առաջ Լավրովն իզուր ասաց, որ ողջունում են Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ում: Չկասկածեք, եթե Հայաստանը դուրս եկավ, Ադրբեջանը կդառնա ԵԱՏՄ անդամ: Մենք ուզո՞ւմ ենք մեր դեմ տրամադրել նոր թշնամիներ: Բացի այդ չի կարելի ասել, որ այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանում, Հայաստանում էլ պիտի լինի: Մեզ հուշում էին տնտեսական անկում 2015 թ.-ին, բայց չեղավ»,-ասաց նա։

Թաթուլ Մանասերյանն ընդգծեց, որ ազգային օրակարգի ձևավորումը Հայաստանին կօգնի ճիշտ օգտագործել այն հնարավորությունները,որոնք ընձեռնում են այս կամ այն միությունները։

Placeholder
Եթե Հայաստանը դուրս եկավ, Ադրբեջանը կդառնա ԵԱՏՄ անդամ. Թաթուլ Մանասերյան