Իրանը 250 մլն խմ գազ է արտահանել Հայաստան
Տնտեսություն
11:44 27/11/2017
Տարածաշրջան

Իրանը 250 մլն խմ գազ է արտահանել Հայաստան

Իրանից ընթացիկ տարվա ութ ամսվա ընթացքում 250 մլն խմ իրանական գազ է արտահանվել Հայաստան, մինչև տարեվերջ ենթադրվում է, որ գազի արտահանման ծավալը կհասնի 360 մլն խմ-ի:

Ֆեյսբուքյան իր էջում նման թվեր է հրապարակել իրանագետ Արմեն Իսրայելյանն ու մանրամասնել, որ մոտավորապես նույն քանակի գազ  արտահանվել նաև նախորդ տարի:

«Իրան-Հայաստան գազատարի կառուցման վերաբերյալ առաջին համաձայնագիրը ստորագրվել է 1992թ., 1995թ. լրացումներ են կատարվել: 2007թ. գազամուղի շահագործումից հետո «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ձևաչափով իրանական գազի լիարժեք արտահանումը սկսվել է իրականացվել 2009 թվականին:

2018թ. երրորդ էլեկտրահաղորդման գծի լիարժեք շահագործումից հետո նախատեսվում է երեք անգամ մեծացնել իրանական գազի ներկրման ծավալները»,-հիշեցնում է Իսրայելյանը:

Նրա ներկայացրած տվյալների համաձայն, Իրանում գազի արտադրության և սպառման օրական ծավալը կազմում է 700 մլն խմ: Իրանի քաղաքային շրջանների բնակչության 97 տոկոսն է օգտվում կապույտ վառելիքից, որը կազմում է շուրջ 16 մլն բաժանորդ, իսկ գյուղական վայրերում՝ 4 մլն բաժանորդ, այսինքն՝ գյուղաբնակ բնակչության 67 տոկոսը:

Իրանը նախատեսում է մինչև 2025թ. գազի օրական արտադրության ծավալը հասցնել 1 մլրդ 200 մլն. խմ-ի: Բացի Հայաստանից՝ Իրանը գազ է արտահանում նաև Թուրքիա՝ օրական 30 մլն խմ ծավալով:

Placeholder
Իրանը 250 մլն խմ գազ է արտահանել Հայաստան