Հայաստանը ԵԱՏՄ մտնելուց հետո կորցրել է իր գրավչությունը. Արամ Սարգսյան
Քաղաքական
13:51 27/11/2017
Հայաստան

Հայաստանը ԵԱՏՄ մտնելուց հետո կորցրել է իր գրավչությունը. Արամ Սարգսյան

«ԵԱՏՄ-ում ՀՀ անմխիթար գոյությունը հաստատապես բազմակողմ ինտեգրացիայի մասին չի խոսում»,- ԱԺ-ում «Ելք» խմբակցության՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանը:

«ԵԱՏՄ-ին միանալու ՀՀ որոշումը փաստարկվել է բացառապես անվտանգության նկատառումներով, բայց ՀՀ իշխանությունները չեն պարզաբանել, թե անվտանգության հատկապես որ բաղադրիչը նկատի ունեին», - ասաց քաղաքագետը

Սաֆարյանը, որ ԵԱՏՄ խոստումներն արդյունաբերության և այլ բնագավառներում, այդպես էլ չիրականացվեցին։

Անդրադառնալով գազի սակագնին՝ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահը հայտարարեց. «Մինչև այսօր ներկայացվում է, որ Հայաստանի սահմանին ՌԴ-ն ՀՀ-ին իր ներքին գներով է գազ վաճառում: Շարունակության մասին պիտի խոսեն ՀՀ կառավարությունն ու իշխանությունը և հաշվետվություն ներկայացնեն, թե ինչ մեծահոգության դիմաց է հայ սպառողի բնակարան է գազը գրեթե կրկնակի թանկ գնով հասնում», - նշեց նա:

«Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանն իր ելույթում ներկայացրեց, որ Ազգային վիճակագրական ծառայության համաձայն՝ 2013-ին, երբ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ չէր, ՀՀ-ում ուղիղ ներդրումները կազմում էին 597 մլն դոլար, 2014-ին ԵԱՏՄ անդամակցությունից ուղիղ մեկ տարի հետո ներդրումները կազմեցին 347 մլն դոլար, 2015-ին՝ 245 մլն, 2016-ին՝ 168 մլն դոլար:

«Հայաստանը ԵԱՏՄ մտելուց հետո կորցրել է իր գրավչությունը։ Ինչու՞։ Այստեղ քաղաքագետները բերում են հիմնավորումներ, որ արդար ընտրություններ եթե լինեին, պետության հեղինակությունը կբարձրանար և ներդրումները կավելանային։ Իշխանական իմ գործընկերները միաբերան պնդում են, որ 2013 թվականից Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները ամենաարդարն են եղել, հետևաբար, ըստ իրենց տրամաբանության, դա չի կարող ազդել երկրի գրավչության վրա»,-ասաց նա:

«Ելք» խմբակցության պատգամավորը առանձնացրեց նաև արդար դատական համակարգը ունենալու հանգամանքը. «Ներդրողը պետք է վստահ լինի, որ կարող է իր շահերը պաշտպանել: Արդյո՞ք դատական համակարգը բարելավվել է. իշխանական կուսակցությունների տեսակետով՝ բարելավվել է, և օր օրի հասնում է կատարելության։ Մյուս հանգամանքն օրենսդրական դաշտն է, որը 6-ամսվա ԱԺ-ում իմ աշխատանքային փորձով կարող եմ ասել, որ օրենսդրական դաշտը բարելավվում է: Կառավարությունը լավ օրենքներ է բերում, որոնք երբեմն ինձ զարմացնում են։ Այս դաշտն էլ է բարելավվում, բա ո՞րն է պատճառը, որ ներդրումները նվազում են։ Իմ կարծիքով պատճառը մեկն է՝ ԵԱՏՄ-ն է և դրամ հիմնական գործող սուբյեկտ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների կիրառումն է»։

Placeholder
Հայաստանը ԵԱՏՄ մտնելուց հետո կորցրել է իր գրավչությունը. Արամ Սարգսյան