Թուրքիայում Վանի և Էրզրումի բնակչության կրթամակարդակը ամենացածրն է
Կրթություն, գիտություն
15:00 27/11/2017
Տարածաշրջան

Թուրքիայում Վանի և Էրզրումի բնակչության կրթամակարդակը ամենացածրն է

Թուրքիայի Փամուքքալե համալսարանը  ուսումնասիրություններ է կատարել երկրի շրջանների բնակչության կրթամակարդակը պարզելու համար:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, ուսումնասիրվել է մասնավորապես այն, թե 25 տարեկանից  բարձր քաղաքացիները քանի տարի են կրթություն ստացել նախակրթական և միջնակարգ հաստատություններում:

Ինչպես  2009թ.  այնպես էլ 2015թ. Թուրքիայի ամենակրթված շրջանները հանդիսանում են Ստամբուլ նահանգի Բեշիքթաշ և Քադիքյոյ շրջանները և  Անկարայի Չանքայա շրջանը:

Հայտնի է դարձել, որ 2009թ. Բեշիքթաշում և Չանքայում աշակերտները միջնակարգ դպրոցներում սովորել են 8.5 տարի, իսկ Քադիքյոյում 8.4 տարի:

Իսկ 2015թ. վերոնշյալ շրջաններում աշակերտները արդեն սովորել են համապատասխանաբար՝ 9.1 և 9.3 տարի (Քադիքյոյ, Չանքայա):

2015թ.  արդյունքերց պարզվել է նաև, որ կրթվածության մակարդակով ամենացածր ցուցանիշները գրանցվել են Վանի Բահչեսարայ, Սիիրթի Փերվարի, Ադըյամանի Գերգեր և Էրզրումի Թեման շրջաններում:

Այդ շրջաններում 2009թ. աշակերտները տարրական դպրոցներում սովորել են ընդամենը 1.8 տարի, իսկ այնուհետև դադարեցրել են ուսումը: 2015թ.նույն այդ շրջաններում աշակերտները տարրական դպրոցներում սովորել են արդեն 3.3 տարի:

Placeholder