«Մանկական Եվրատեսիլ 2017» միջազգային մրցույթում Հայաստանը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը
Մշակույթ
09:57 27/11/2017
Հայաստան

«Մանկական Եվրատեսիլ 2017» միջազգային մրցույթում Հայաստանը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը

Թբիլիսիում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթում հաղթող ճանաչվեց Ռուսաստանը:

Հայաստանը զբաղեցրեց  6-րդ հորիզոնականը: Մեր երկիր ներկայացնող  9-ամյա Միշան փայլուն կատարեց իր «Բումերանգ» երգը: Փոքրիկն իր երգով եվրատեսլիյան բեմից բարության կոչ էր անում համայն աշխարհին: «Բումերանգ»-ի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերը գրել են Ավետ Բարսեղյանը, Դավիթ Ծերունյանը և  Արթուր Աղեկյանը։

Նշենք, որ պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում Միշան  12 միավոր ստացավ Կիպրոսից, 10-ական միավորր՝ Ալբանիայից,  Ուկրաինայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Վրաստանից, 8-ական միավոր՝ Բելառուսից և Պորտուգալիայից,  7 միավոր Մալթայից, 3 միավոր՝ Ավստրալիայից և 2-ական միավոր՝ Մակեդոնիայից և Սերբիայից:

Հայաստանն իր 12 միավորը տվեց Վրաստանին:

Նշենք, որ մրցույթում երկրորդ տեղում հայտնվեց Վրաստանը, երրորդում՝ Ավստրալիան:

«Մանկական Եվրատեսիլն» անցկացվում է արդեն 15-րդ անգամ՝ Shine Bright («Շողա պայծառ») նշանաբանի ներքո:
 

Placeholder
«Մանկական Եվրատեսիլ 2017» միջազգային մրցույթում Հայաստանը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը