Նավթի համաշխարհային գներն այսօր
Տնտեսություն
10:46 27/11/2017
Աշխարհ

Նավթի համաշխարհային գներն այսօր

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային  գները նվազել են: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում  թեթև տեսակի WTI  նավթի հունվարյան  ֆյուչերսների արժեքները նվազել են 0,46%-ով՝  կազմելով  58,68  դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հունվարյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,06%-ով՝ հասնելով բարելի համար 63,82  դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

 

Placeholder
Նավթի համաշխարհային գներն այսօր