Անդրանիկ Մանուկյանն իսկական գլխացավանք է դարձել ԱԳՆ-ի համար. ՀԺ
Օրվա մամուլ
09:24 28/11/2017
Հայաստան

Անդրանիկ Մանուկյանն իսկական գլխացավանք է դարձել ԱԳՆ-ի համար. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ սև ամպեր են կուտակվում Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի գլխին: Թերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Մանուկյանի աշխատանքից ո՛չ Ուկրաինայում են «հիացած», ո՛չ էլ  ՀՀ ԱԳՆ-ում, եթե չասենք, որ իրականում շատ դժգոհ են:

«Մեր աղբյուրները նշում են, որ Անդրանիկ Մանուկյանը իսկական գլխացավանք է դարձել ԱԳՆ-ի համար: Հաշվի առնելով հայ-ուկրաինական հարաբերությունները, Ուկրաինայում ծավալված ու ծավալվող ներքին իրադարձությունները, Ուկրաինայի հարաբերությունները մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի, և մեր առանցքային գործընկեր դարձող ԵՄ-ի հետ, այն մեզ համար կարևոր ու «զգայուն» կետ է, ինչը ենթադրում է, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանը պետք է լինի խիստ պատրաստված, բարձրակարգ պրոֆեսիոնալ ու կատարի մեծ ծավալի, կարևոր, նուրբ ու լուրջ աշխատանք: Անդրանիկ Մանուկյանի տվյալները ենթադրվող հատկանիշների պահանջներին չեն բավարարում, և բացի այդ, նա իր բիզնեսների համար է մեծ ծավալի աշխատանք տանում»,-գրել է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Անդրանիկ Մանուկյանն իսկական գլխացավանք է դարձել ԱԳՆ-ի համար. ՀԺ