Մանուել Պետրոսյան. Շնորհակալ եմ բոլորին օգնության և  աջակցության համար
Աշխարհում
19:53 28/11/2017
Հայաստան

Մանուել Պետրոսյան. Շնորհակալ եմ բոլորին օգնության և աջակցության համար

Այսօր լրագրողների հետ հանդիպել են  շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Մանուել Պետրոսյանը և մրցաշարում հայկական պատվիրակության ղեկավար, մարզիչ Արսեն Եղիազարյանը:

«Ես իրոք անհաջող մեկնարկեցի, այնուհետև սկսեցի ավելի լավ խաղալ: Կարծում եմ վերջում, մյուս մասնակիցների համեմատ ուժերս ավելի էին ներում պայքարելու մրցանակային տեղի համար: Մրցակիցներս շատ էին հոգնել, անվստահ էին գործում և սխալներ թույլ տալիս: Վերջին պարտիայում մրցակիցս տրամադրված էր միայն հաղթանակի, ռիսկային էր գործում, բայց մենք լավ էինք նախապատրաստվել, և ինձ հաջողվեց հասնել որոշիչ առավելության: Շատ միավորներ էի հավաքել, բայց առաջին տեղի համար բավարար չեղավ:

Ֆիզիկապես ինձ հրաշալի էի զգում, ինչի համար շնորհակալ եմ ֆիզիկական պատրաստության մարզչիս՝ Վահան Նիկոլյանին: Տասնինը տարեկան եմ և դեռ կհասցնեմ ևս մեկ անգամ հանդես գալ աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում: Ճիշտ եզրակացություններ կանեմ և կշարունակեմ աշխատել: Օգնության և աջակցության համար երախտապարտ եմ Արսեն Եղիազարյանին, Արման Փաշիկյանին և Լևոն Արոնյանին: Նրանց խորհուրդներն ինձ շատ օգնեցին: Այս տարի սա իմ վերջին մրցաշարն էր, կպատրաստվեմ հաջորդ տարվա մրցաշարերին»,-ըստ ՀԱՕԿ-ի՝ ասել է Մանուել Պետրոսյանը։

Placeholder
Մանուել Պետրոսյան. Շնորհակալ եմ բոլորին օգնության և աջակցության համար