UNWTO-ն Հայաստանը ներառել է աշխարհի ճամփորդության համար լավագույն 20 վայրերի ցանկում
Տնտեսություն
10:48 28/11/2017
Հայաստան

UNWTO-ն Հայաստանը ներառել է աշխարհի ճամփորդության համար լավագույն 20 վայրերի ցանկում

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO) հրապարակել է աշխարհի ճամփորդության համար լավագույն 20 վայրերի ցանկը։ Հայաստանը ներառվել է այս ցանկում։  Այս մասին տեղեկացնում  է «Travel and Leisure» պարբերականը։

Կազմակերպությունը ուսումնասիրում է միջազգային այցելուներին և ներկայացնում է տեղեկություն, թե որ պետություններն են հետաքրքրություն ներկայացնում զբոսաշրջիկների համար։ Անցյալ տարի զբոսաշրջիկների մեծ հոսք է նկատվել նաև Հայաստանում։

«Իր  երկարամյա պատմության ընթացքում (ավելի քան 3000 տարի) Հայաստանը տառապում է  հակամարտության  պատճառով։ Սակայն  իրավիճակը կայունացել է, անցյալ տարի զբոսաշրջության ոլորտում 18 տոկոսով աճ է գրանցվել։  Այն աշխարհում առաջին քրիստոնեական պետությունն է, և զբոսաշրջիկներին ամենաշատը գրավում են այնտեղի հազարամյակների պատմություն ունեցող վանքերը»,-գրել է կազմակերպությունը։ 

Նաև նշվում  է, որ չնայած երկարատև հակամարտություններին, Միջին Արևելքի պետություններում՝ Եգիպտոս, Թունիս,  նույնպես զբոսաշրջիկների մեծ հոսք է նկատվել։

Placeholder
UNWTO-ն Հայաստանը ներառել է աշխարհի ճամփորդության համար լավագույն 20 վայրերի ցանկում