ԵԱ. Բասկետբոլի Հայաստանի հավաքականը գլխավորում է Բ ենթախմբի մրցաշարային աղյուսակը
Սպորտ
10:23 28/11/2017

ԵԱ. Բասկետբոլի Հայաստանի հավաքականը գլխավորում է Բ ենթախմբի մրցաշարային աղյուսակը

Բասկետբոլի Եվրոպայի 2021 թվականի առաջնության ընտրական առաջին փուլի երկու տուրից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով գլխավորում է Բ ենթախմբի մրցաշարային աղյուսակը:

Ինչպես  տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնականը, մեր ընտրանին առաջին խաղում 80:63 հաշվով առավելության է հասել Ալբանիայի նկատմամբ, իսկ երկու օր առաջ սեփական հարկի տակ զիջել է Դանիային՝ 71:78։

Դանիացիներն ու ալբանացիները Հայաստանի հավաքականից մեկ հանդիպում քիչ են անցկացրել: Հաջորդ հանդիպումը Հայաստանը կանցկացնի 2018 թ. փետրվարի 25-ին: Այդ օրը մեր հավաքականը կընդունի Ալբանիային:

Հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու են ենթախմբերի հաղթողները եւ երկրորդ տեղ զբաղեցրած թիմերի շարքում լավագույն ցուցանիշը ունեցող հավաքականը:

 

Placeholder
ԵԱ. Բասկետբոլի Հայաստանի հավաքականը գլխավորում է Բ ենթախմբի մրցաշարային աղյուսակը