Կոնվերս Բանկի Woman’s քարտապանները կկարողանան օգտվել գումարի հետվերադարձի ակցիաներից
Տնտեսություն
18:09 28/11/2017
Հայաստան

Կոնվերս Բանկի Woman’s քարտապանները կկարողանան օգտվել գումարի հետվերադարձի ակցիաներից

«Կոնվերս Բանկի՝ նոր դիզայնով Woman’s քարտը մեծ հետաքրքրություն է առաջացրել «Lady EXPO» թեմատիկ ցուցահանդեսի հաճախորդների շրջանում, ինչի վկայությունն էր ցուցահանդեսի օրերին  Բանկի տաղավարում ակտիվությունը և  Woman’s պլաստիկ քարտի տրամադրման նպատակով ստացված հայտերի մեծ քանակը: Քարտերը հայտատուները կստանան առաջիկա օրերին»,- այս մասին հայտնում են Բանկից:

Կոնվերս Բանկը «Lady EXPO» թեմատիկ ցուցահանդեսի այցելուներին էր ներկայացել ոչ միայն նոր դիզայնով  Woman’s  քարտով, այլև մի քանի շահավետ առաջարկով: Մասնավորապես, այդ օրերին Woman’s քարտապաններին  ընձեռվել էր մինչև 500 հազար դրամի վարկային սահմանաչափի, ինչպես նաև արտոնյալ պայմաններով առաջնային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման «Մոբիլ» վարկի հնարավորություն և այլն:

«Առաջիկայում ևս Woman’s քարտապանները կկարողանան օգտվել Woman’s  քարտապան  կանանց համար գործարկվող  զեղչային, գումարի հետվերադարձի ակցիաներով»,-փոխանցում են Բանկից։

Placeholder
Կոնվերս Բանկի Woman’s քարտապանները կկարողանան օգտվել գումարի հետվերադարձի ակցիաներից