ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացնում Ծառուկյանին պատկանող 5 օբյեկտներում. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:29 29/11/2017
Հայաստան

ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացնում Ծառուկյանին պատկանող 5 օբյեկտներում. «Հրապարակ»

«Մուլտի գրուպի» քանի՞ ձեռնարկությունում է այս պահին ՊԵԿ-ն ստուգումներ իրականացնում՝ «Հրապարակ»-ը հարցրել է ԲՀԿ ներկայացուցչին։ «Եթե չեմ սխալվում` չորս-հինգ»: Որո՞նք են: «Դե, «Առինջ մոլ»-ում, ապա` «Եվրոմոտորս»,  «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ում, Երևանի Արարատ կոնյակի գործարանում, «Մուլտի ռեստում»»:  Ընդամե՞նը: «Այս պահին՝ այո, բայց, ըստ էության՝ ամենաէականներում»: Ստուգման ենթակա քանի՞ ձեռնարկություն ունեն: «Մոտ 50 ու քիչ ավելի»:

Բա ինչո՞ւ են ձերոնք այդքան ուռճացնում այդ ստուգումները: «Այս պահին է չորս, սա վերջացնում՝ մյուս էտապն են սկսում. էնքան ենք ընտելացել իրենց, որ եթե մի օր ՊԵԿ աշխատակիցները չեն գալիս, զանգում հարցնում ենք` էս ո՞ւր եք, հո բան չի՞ պատահել, ինչի՞ չեք գալիս»:  

Placeholder
ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացնում Ծառուկյանին պատկանող 5 օբյեկտներում. «Հրապարակ»