Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱԺ հանձնաժողովը մերժեց ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելք»-ի նախագիծը
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը ԱԺ նիստերի օրակարգ մտնելուն։
Հանձնաժողովը մերժեց 6 դեմ, 2 կողմ ձայների քվեարկությամբ։
Հիմնական զեկուցող, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ քննարկումների արդյունքում իրենք հասկացան՝ բոլորը Հայաստանում եվրոպամետ են, բայց չգիտես՝ ինչու Հայաստանը ինտերգրել են ԵԱՏՄ-ին:
Հանձնաժողովի նախագահ, հարակից զեկուցող Արմեն Աշոտյանը շեշտեց, որ ԵՄ հետ նոր համաձայնագիրը չի արվել ի հաշիվ հայ-ռուսական ռազմավարական գործընկերության։