Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ոսկանյան. Երևանում Իրանի ԱԳ նախարարի հայտարարությունն անհանգստացրել է Բաքվին
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի՝ Երևանում արած հայտարարությունն անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում:
Լրագրողների հետ հանդիպմանն իրանագետ Վարդան Ոսկանյանը մանրամասնեց՝ խոսքը վերաբերում է նախարարի այն հայտարարությանը, որ Հայաստանն այս տարածաշրջանում ջանում է խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով:
«Ադրբեջանական կողմը նման հայտարարությունը որակում է անուղղակի ակնարկ առ այն, որ տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնողն Ադրբեջանն է»,-ասաց իրանագետը:
Նա Ադրբեջանի անհանգստությունը հիմնավոր է համարում՝ հաշվի առնելով Հայաստանի հետ հարաբերություններն ու Իրանի դիվանագետների՝ էթիկետի կանոնները, երբ խոսքն ուղիղ չի ասվում:
«Այդ ամենն արվում է ակնարկների լեզվով: Սա չափազանց կարևոր ուղերձ էր»,-ասաց Վ. Ոսկանյանը:
ԱԳ նախարարի երևանյան այցի արդյունքների մասին՝ տեսանյութում: