Միհրան Պողոսյանն անազնիվ ձևով ընդլայնել է բիզնեսը. ՀԺ
Օրվա մամուլ
09:15 30/11/2017
Հայաստան

Միհրան Պողոսյանն անազնիվ ձևով ընդլայնել է բիզնեսը. ՀԺ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության  նախկին պետ Միհրան Պողոսյանը նոր հորիզոններ է նվաճում։  «Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ Պողոսյանը «Քեթրին գրուպ»  ՍՊԸ-ն  ձեռք է բերել հայտնի «Մ.Մ.Մ.» ընկերությունը։

Ըստ թերթի, «Քեթրին գրուպ»-ն այդքան էլ ազնիվ չէ գտնվել «Մ.Մ.Մ.»-ի արդեն  նախկին սեփականատերերին կոշտ ձևով զրկել է  ընկերության հետագա  տնօրինման  և կառավարման  մասնակցելու  գործառույթից։

«Բանն այն է, որ «Մ.Մ.Մ.»-ը ունեցել է գրավադրված գույք, իսկ ընկերությունը վաճառելուց հետո պայմանավորվածություն է եղել, որ նախկին սեփականատերերը որոշակի մասնակցություն են ունենալու ընկերության հետագա կառավարմանը, սակայն գործարքից հետո նրանք ձեռնունայն հեռացել են «Մ.Մ.Մ.»-ից»,-հավելել է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Միհրան Պողոսյանն անազնիվ ձևով ընդլայնել է բիզնեսը. ՀԺ