ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր առաջարկը պրեմիում դասի հաճախորդների համար
Տնտեսություն
15:22 30/11/2017
Հայաստան

ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր առաջարկը պրեմիում դասի հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով իր պրեմիում դասի հաճախորդների համար նախատեսված  պրոդուկտների և ծառայությունների շարքը, գործարկում է Visa Platinum պրեմիում քարտերի հիմքի վրա նոր՝ «Արտոնյալ» փաթեթային առաջարկը:

Հաճախորդներին, որոնք ձևակերպում են «Արտոնյալ» փաթեթը, տրամադրվում է անհատական սպասարկում: Հարցերի առաջացման դեպքում Հաճախորդները կարող ենք դիմել անհատական մենեջերիներին  24/7 ռեժիմում, որոնք կապահովեն Բանկի բոլոր պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ, ինչպես նաև կտրամադրեն մասնագիտական աջակցություն ֆինանսական խնդիրները լուծելու համար: 

Պրեմիում դասի հաճախորդների համար գործարկված «Արտոնյալ» նոր փաթեթային առաջարկն  իր մեջ ներառում է բանկային պրոդուկտների լայն շարք, որոնք տրամադրվում են արտոնյալ պայմաններով.

• ավանդ՝ + 0,2% Բանկի ստանդարտ տոկոսադրույքին
• Visa Platinum պրեմիում դասի քարտ
• Իրավաբան 24 ծառայություն
• ճանապարհորդական ապահովագրություն
• բանկային պահատեղեր (50% զեղչով)
• կոնսյերժ-ծառայություններ
• Մոբայլ բանկ ծառայություն
• վարկավորման արտոնյալ պայմաններ

Բոլոր նշված պրոդուկտները տրամադրվում են անվճար: Հաճախորդը կատարում է  200.000 ՀՀ դրամի չափով տարեկան վճարում՝ «Արտոնյալ» փաթեթի համար:

«Արտոնյալ»  փաթեթը հնարավոր է ձևակերպել  միայն ՎՏԲ-Հայաստան Բանկի «Փրայմ» մասնաճյուղում, որը գտնվում է  ք. Երևան, Բաղրամյան 2/86 հասցեում:

Placeholder
ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր առաջարկը պրեմիում դասի հաճախորդների համար