Չավուշօղլու.«Ղարաբաղի հարցում մենք կսատարենք ցանկացած բանաձև, որը կբավարարի Ադրբեջանին»
Քաղաքական
15:45 30/11/2017
Տարածաշրջան

Չավուշօղլու.«Ղարաբաղի հարցում մենք կսատարենք ցանկացած բանաձև, որը կբավարարի Ադրբեջանին»

Նոյեմբերի 30-ին Ադրբեջանում տեղի ունեցած Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ժողովից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը: Գրում է «Էրմենիհաբեր»-ը:

«Նախագահ Էրդողանը Պուտինի հետ ունեցած հանդիպումներում ասել է, որ եթե  Ռուսաստանը վճռական լինի, ապա հարցը կարող է լուծվել և Թուրքիան այդ նախաձեռնությանը կաջակցի: Այդ հարցում մենք կսատարենք ցանկացած բանաձև, որը կբավարարի Ադրբեջանին: Այդ հարցում մենք էլ մեր օգնությունը կցուցաբերենք»,-ասել է Չավուշօղլուն:

Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է, որ եթե Ադրբեջանը, Թուրքիան և Պակիստանը ցանկանում են լուծել իրենց խնդիրները, պետք է ուրեմն համագործակցեն: Դրանով թուրք պաշտոնյան նկատի է ունեցել նաև Կիպրոսի հիմնախնդիրը և Քաշմիրը հարցը, որի պատկանելիության վերաբերյալ վեճ կա Պակիստանի և Հնդկաստանի միջև: 

Placeholder
Չավուշօղլու.«Ղարաբաղի հարցում մենք կսատարենք ցանկացած բանաձև, որը կբավարարի Ադրբեջանին»