«Ծաղկաձոր օփենը»՝ ավարտից երկու տուր առաջ
Սպորտ
17:29 30/11/2017

«Ծաղկաձոր օփենը»՝ ավարտից երկու տուր առաջ

Ծաղկաձորում ավարտվում է «Ծաղկաձոր օփեն» շախմատի միջազգային մրցաշարը: Գլխավոր A խմբում (69 մասնակից) յոթ տուրից հետո 6-ական միավորով առաջատարներ են Վիտալի Բերնասդկին (Ուկրաինա) և Մարին Բոսիոսիչը (Խորվաթիա):

Ութ շախմատիստներ, այդ թվում Հայաստանի ներկայացուցիչներ Տիգրան Պետրոսյանը (4-րդ տեղ լրացուցիչ գործակիցներով), Ռոբերտ Հովհաննիսյանը (5-րդ) և Արամ Հակոբյանը (8-րդ), 5-ական միավորով բաժանում են 3-10-րդ տեղերը:

Այսօր կկայանա ութերորդ տուրը: «Ծաղկաձոր օփենը» կավարտվի դեկտեմբերի 1-ին:

 

Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի։

Placeholder
«Ծաղկաձոր օփենը»՝ ավարտից երկու տուր առաջ