Հայաստանի պատանի լողորդները հաղթանակներ են տոնում Իրանում
Սպորտ
09:52 30/11/2017
Հայաստան

Հայաստանի պատանի լողորդները հաղթանակներ են տոնում Իրանում

Թեհրանում մեկնարկել է լողի պատանեկան միջազգային մրցաշարը, որին մասնակցում են Իրանի (8 թիմ), Հայաստանի, Թուրքիայի,  Սիրիայի, Իրաքի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները:

Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնել է, որ մրցավայր գործուղվել է մեր հանրապետության պատանի 10 լողորդ:

Մրցումային առաջին օրը 50 մետր բրաս ոճում Էդվարդ Ասատրյանը (11-12 տարեկաններ) դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Գրիգոր Գրիգորյան-Մուշեղ Կագանյան-Վահե Խաչատրյան-Ստեփան Աբրահամյան քառյակը նույն տարիքային խմբի 4x50 մետր ազատ ոճ փոխանցալողում նվաճել է հաղթողի կոչումը: Այս քառյակը հավասարը չի ունեցել նաև 4x100 մետր փոխանցալողում: 

Placeholder
Հայաստանի պատանի լողորդները հաղթանակներ են տոնում Իրանում