Օտարերկրյա ներդրումները նվազել են. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:22 01/12/2017
Հայաստան

Օտարերկրյա ներդրումները նվազել են. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի փոխանցմամբ՝ 2017թ հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսության իրական  հատվածում  օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 866.2 մլն դրամ։

«Նշենք, որ զուտ հոսքերը հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերությունն է։  Այսինքն՝ հենց այդքանով՝ մոտ 1.8 մլն դոլարով այս տարվա  ինն ամիսներին մեր երկրում ավելի քիչ հոսքեր են եղել, քան եղել է  անցած տարվա նույն ժամանակահատվածում։ Իսկ ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 85807.7 մլն դրամ կամ մոտ 120 մլն դոլար»,-հավելել է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Placeholder
Օտարերկրյա ներդրումները նվազել են. «Ժամանակ»