Մանկապարտեզներում դրամահավաքը շարունակվում է.  ՉԻ
Օրվա մամուլ
09:21 01/12/2017
Հայաստան

Մանկապարտեզներում դրամահավաքը շարունակվում է. ՉԻ

«Չորրորդ իշխանություն»-ը շարունակում է  ահազանգեր ստանալ մայրաքաղաքի տարբեր մանկապարտեզներում  կատարվող դրամահավաքների մասին։

Թերթի փոխանցմամբ՝ Դավիթաշեն վարչական  շրջանի թիվ 61 մանկապարտեզի սաների ծնողները  ահազանգել էին, որ մանկապարտեզում շարունակում են «Օգնիր մանկապարտեզիդ» հիմնադրամի անվան տակ 1000-ական դրամ հավաքել։ Դրամը մանկապարտեզում պահանջում են  առձեռն և ոչ հաշվեհամարին փոխանցելով։  Այս կապակցության թերթը երեկ  փորձել է կապ հաստատել մանկապարտեզի տնօրեն  Ռուզաննա Ռուշանյանի հետ, սակայն այդպես էլ չի հաջողվել։

 

 

Placeholder
Մանկապարտեզներում դրամահավաքը շարունակվում է. ՉԻ