ՀՀ-ն դիտարկում է մինչև 16 մեգավատ հզորությամբ առաջին մարտկոցի կառուցման ծրագրի հնարավորությունը
Տնտեսություն
12:25 01/12/2017
Հայաստան

ՀՀ-ն դիտարկում է մինչև 16 մեգավատ հզորությամբ առաջին մարտկոցի կառուցման ծրագրի հնարավորությունը

Եվրոպական ներդրումային  բանկը մտադիր է համագործակցության նոր ուղղություններ գտնել էներգետիկայի ոլոտում: Այս մասին հայտարարել է բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակը, ում գլխավորած պատվիրակությունը Երևանում հանդիպել է  էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հետ:

Այդ  համատեքստում Աշոտ Մանուկյանը հյուրերին ներկայացրել է նախատեսվող ներդրումային ծրագրերը՝ առաջարկելով քննարկել դրանցում բանկի մասնակցության հնարավորությունները։

Նախարարն անդրադարձել է մասնավորապես «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության, «Շնող» ՀԷԿ-ի,  կենցաղային աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության կայանի, Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծի կառուցման ծրագրերի ընթացքին, խոսել նորերի մասին։ Ընդգծվել է, որ հաշվի առնելով միջազգային փորձը՝ Հայաստանը դիտարկում է մինչև 16 մեգավատ հզորությամբ առաջին մարտկոցի կառուցման պիլոտային  ծրագրի հնարավորությունը։

Վազիլ Հուդակը շնորհակալություն է հայտնել Աշոտ Մանուկյանին ներդրումային ծրագրերը համակողմանի ներկայացնելու համար և խոսել Եվրոպական ներդրումային բանկի  հետաքրքրությունների և համագործակցության պատրաստակամության մասին։

Placeholder
ՀՀ-ն դիտարկում է մինչև 16 մեգավատ հզորությամբ առաջին մարտկոցի կառուցման ծրագրի հնարավորությունը