Տիգրան Պետրոսյանը՝ «Ծաղկաձոր օփենի» բրոնզե մեդալակիր
Սպորտ
18:15 01/12/2017
Հայաստան

Տիգրան Պետրոսյանը՝ «Ծաղկաձոր օփենի» բրոնզե մեդալակիր

Ծաղկաձորում ավարտվել է «Ծաղկաձոր օփեն» շախմատի միջազգային մրցաշարը: Գլխավոր A խմբում (69 մասնակից) 9 հնարավորից վաստակելով 7 միավոր՝ հաղթել է ուկրաինացի գրոսմայստեր Վիտալի Բերնադսկին:

ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ հինգ շախմատիստ վաստակել է 6.5-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով արծաթե մեդալակիր է դարձել խորվաթ Մարին Բոսիոսիչը, բրոնզը նվաճել է Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը:

B խմբում 9 հնարավորից վաստակելով 7.5-ական միավոր, մրցանակային եռյակը կազմել են հայաստանցի շախմատիստներ Սարգիս Վասիլյանը, Դավիթ Դավթյանը և Գոռ Սեյրանյանը:

 

Placeholder
Տիգրան Պետրոսյանը՝ «Ծաղկաձոր օփենի» բրոնզե մեդալակիր