Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ղազախստանն ու Ղրղզստանը սահմանային իրավիճակի կարգավորման հարցում համաձայնության են եկել
Ղազախստանի ու Ղրղզստանի կառավարությունների ներկայացուցիչները ստորագրել են երկու երկրների սահմանին ստեղծված իրավիճակի կարգավորման ճանապարհային քարտեզը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Ղրղզստանի պատվիրակությունը՝ փոխվարչապետի գլխավորությամբ, Աստանա՝ բանակցությունների է մեկնել ուրբաթ:
Համաձայնեցվել են ճանապարհային քարտեզի բոլոր խնդրահարույց կետերը, և փաստաթուղթը ստորագրվել է: Ավելի վաղ երկու երկրների նախագահները պայմանավորվածություն էին ձեռք բերել՝ Մինսկում ընդհանուր սահմանով բեռների տեղափոխման խնդրի հետ կապված որոշման մասին:
Ղրղզստանի և Ղազախստանի միջև հարաբերությունները դժվարացել են հոկտեմբերի 10-ին՝ այն բանից հետո, ղազախական կողմը ուժեղացրել է հսկողությունը սահմանակետերին՝ մեքենաների, բեռների և ֆիզիկական անձանց տեղափոխման ժամանակ: