Պաշտոնանկությունների մասին հայտարարելու համար ՊՆ-ում սպասում  են Սերժ Սարգսյանի հրամանագրին. ՀԺ
Օրվա մամուլ
09:30 02/12/2017
Հայաստան

Պաշտոնանկությունների մասին հայտարարելու համար ՊՆ-ում սպասում են Սերժ Սարգսյանի հրամանագրին. ՀԺ

Մամուլում համառ լուրեր են շրջանառվում, որ պաշտպանության նախարարությունում որոշում են կայացրել զբաղեցրած պաշտոններից ազատել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալներ Հայկազ Բաղմանյանին և Ստեփան Գալստյանին. գրել է  «Հայկական ժամանակ»-ը։

«Կհրապարակվի նախագահի հրամանագիրը, կիմանանք»,-թերթի փոխանցմամբ՝ այս լուրերի  իսկության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ասել է նախարարի առաջին  տեղակալ Արտակ Զաքարյանը։

«Զաքարյանը հրաժարվել է այլ հարցերի պատասխանել։ Փոխնախարարի պատասխանը հուշում է, որ վերը նշված անձանց  պաշտոնանկության մասին  հայտարարելու համար ՊՆ-ում ընդամենը սպասում  են Սերժ Սարգսյանի հրամանագրին»,-հավելել է թերթը։

Placeholder
Պաշտոնանկությունների մասին հայտարարելու համար ՊՆ-ում սպասում են Սերժ Սարգսյանի հրամանագրին. ՀԺ