ՌԴ-ից հասկացրել են՝ որտեղ փնտրել հակահայկական հաղորդումների պատվիրատուներին . «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:43 02/12/2017

ՌԴ-ից հասկացրել են՝ որտեղ փնտրել հակահայկական հաղորդումների պատվիրատուներին . «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրել է. «Ռուսաստանի բարձրագույն իշխանությունը Հայաստանի գործընկերներին է  փոխանցել, որ վերջին օրերին ռուսական լրատվամիջոցներով հեռարձակված հակահայկական քարոզչություն պարունակող հաղորդումները որևէ կապ չունեն ՌԴ իշխանության հետ, չեն արտահայտում ՌԴ իշխանության  դիրքորոշումը։ Ավելին՝ Մոսկվայից հասկացրել են, որ հաղորդումների պատվիրատուներին պետք է փնտրել ՀՀ իշխանության ներսում»։

Թերթը հիշեցրել է, որ ՆՏՎ հեռուստաընկերությունը 2000 թվականից «Գազպրոմ» ընկերության սեփականությունն է, իսկ «Գազպրոմի» հետ հայ իշխանավորներից ամենասերտ կապերն  ունի վարչապետը Կարեն Կարապետյանը։

Placeholder
ՌԴ-ից հասկացրել են՝ որտեղ փնտրել հակահայկական հաղորդումների պատվիրատուներին . «Ժամանակ»