Դեկտեմբերի 2-ը ստրկության վերացման համար պայքարի միջազգային օրն է
Իրավունք
18:27 02/12/2017
Աշխարհ

Դեկտեմբերի 2-ը ստրկության վերացման համար պայքարի միջազգային օրն է

Ստրկությունն անցյալի երևույթ չէ։ Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալներով այսօր աշխարհում ստրկության 40 միլիոն զոհ կա։ Ստրկության ժամանակակից ձևերից են մարդկանց առևտուրը, սեռական շահագործումը, անչափահասների աշխատանքային շահագործումը, պարտադրանքով ամուսնությունները, կանանց վաճառքը և երեխաների բռնի հավաքագրումը՝ զինված հակամարտություններում օգտագործելու նպատակով։ Այս մասին գրում է «un.org»-ը։

Հատկանշական է, որ աշխարհում տասը երեխաներից մեկը ստիպված է աշխատել, ինչն ընդհանուր առմամբ կազմում է 150 միլիոն երեխա՝ ներգրավված մանկական ապօրինի աշխատանքում։

Փաստեր և թվեր.

Շուրջ 40,3 միլիոն մարդ ստրկության ժամանակակից ձևերի զոհ է, այդ թվում՝ 24.9 միլիոնը ներգրաված է ստիպողական աշխատանքի, 15.4 միլիոնը՝ պարտադրված ամուսնությունների մեջ։
Աշխարհում 1000 մարդուց 5-ը ժամանակակից ստրկավաճառների զոհն է։Չորս զոհերից մեկը երեխա է։

Ստիպողական աշխատանքի 24.9 միլիոն զոհերից 16 միլիոնը գտնվում են մասնավոր հատվածում, 4.8 միլիոնը սեռական շահագործման զոհ է, իսկ ահա 4 միլիոնը շահագործվում է պետական  իշխանությունների կողմից։

Կանայք և աղջիկները կազմում են առևտրային սեքս-ինդուստրիայի 99 տոկոսը։


 

Placeholder
Դեկտեմբերի 2-ը ստրկության վերացման համար պայքարի միջազգային օրն է