Հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել
Տնտեսություն
10:14 04/12/2017
Հայաստան

Հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել

Հայաստանում  առաջին անհրաժեշտության սննդամթերք համարվող  հացի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է։

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում  2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին արտադրվել է 226.8 հազար տոննա հաց` 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ  նվազելով 2.4 տոկոսով: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արտադրվել է 232.4 տոննա հաց:

Ըստ պաշտոնական վիճակագրության` նշված ժամանակահատվածում 3.1%-ով նվազել է նաև ալյուրի արտադրությունը` կազմելով 135.2 հազար տոննա:

Միաժամանակ այս տարվա 10 ամիսներին 16.9 տոկոսով ավելացել է հրուշակեղենի արտադրության ծավալ` կազմելով  14 629.7 տոննա, 39.4%-ով` ձավարեղենի արտադրությունը (899.2):

Վիճակագրության համաձայն` հունվար-հոկտեմբերին 1.7%-ով ավելացել է նաև  մակարոնեղենի արտադրությունը. մասնավորապես, նշված ժամանակահատվածում արտադրվել է 2 708.3 տոննա մակարոնեղեն, իսկ 2016թ-ի հունվար-հոկտեմբերին` 2 662.1 տոննա։
 

Placeholder
Հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել