Նալբանդյան.  ՍԾՏՀԿ սկբունքներին հակառակ գործելու որոշ փորձեր հարված են հասցնում կառույցի հեղինակությանը
Քաղաքական
14:18 04/12/2017
Հայաստան

Նալբանդյան. ՍԾՏՀԿ սկբունքներին հակառակ գործելու որոշ փորձեր հարված են հասցնում կառույցի հեղինակությանը

ՍԾՏՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանականերում կազմակերպության կանոնադրությանը և սկբունքներին հակառակ գործելու որոշ փորձեր վնասակար են և հարված են հասցնում կառույցի հեղինակությանը։ Այս մասին հայտնել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդիսիի հետ հանդիպման ժամանակ: 

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, Նալբանդյանն ասել է, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն գործընթացները և, հենց այդ սկզբունքով առաջնորդվելով, ակտիվորեն մասնակցում է ՍԾՏՀԿ շր&ջանակներում ընթացող բազմաոլորտ համագործակցությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` գլխավոր քարտուղար Քրիստիդիսը գոհունակություն է հայտնել  ՍԾՏՀԿ շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածության կապակցությամբ։

Զրուցակիցներն անդրադարձել են Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահությանը և դրա առաջնահերթություններին։ Էդվարդ Նալբանդյանը և Մայքլ Քրիստիդիսը քննարկել են ՍԾՏՀԿ շրջանակներում փոխգործակցության առաջնային ուղղություններին, կազմակերպության բարեփոխումներին առնչվող հարցեր:

 

Placeholder
Նալբանդյան. ՍԾՏՀԿ սկբունքներին հակառակ գործելու որոշ փորձեր հարված են հասցնում կառույցի հեղինակությանը